Ֆինանսներ

Կրիպտոարժույթի՝ դարի հափշտակությունը արժեցել է 615 միլիոն դոլար

Կիբեր հարձակման պահին «Ronin» ցանցի կրիպտոարժույթը գնահատվում էր 540 միլիոն դոլար, իսկ այժմ դրա արժեքը հասել է 615 միլիոն դոլարի: Թվային արժույթով գործարքների պատմության մեջ սա երկրորդ ամենամեծ կրիպտոարժույթի հափշտակությունն է: Ըստ Reuters գործակալության՝ մարտի 23-ին «Ronin» ցանցը, որը բլոկչեյն նախագիծ է, ենթարկվել է կիբեր հարձակման, որի ժամանակ հաքերներին հաջողվել է հափշտակել 173.600 էթերեում կամ 25,5 միլիոն սթեյլբլ-քոյն:

Առաջին ամենամեծ կրիպտոարժույթի հափշտակությունը կատարվել էր անցած տարի՝ «Poly» ցանցից, որից գողացվել էր 600 միլիոն դոլար: Այդ միջոցները վերականգնվեցին այն բանից հետո, երբ մի շարք կրիպտո փոխանակման կետեր և բլոքչեյնային ընկերություններ սկսեցին հետևել բլոքչեյնում ինքնությունը հաստատող տվյալների իսկությանը։

Ըստ «CryptoSlam-ի»՝ «Ronin»-ին է պատկանում հայտնի «Axie Infinity» առցանց խաղը, որն օգտագործում է NFT կերպարների: «Ronin»-ից հայտնում են, որ հաքերները գողացել են օգտատերերի ծածկագրերը՝ կրիպտո-միջոցները հասանելու դարձնելու համար, և հափշտակել դրանք:  

Այժմ օգտատերերը չեն կարողանում դուրս բերել կամ մուտք անել միջոցներ «Ronin» ցանցում: Սակայն, ինչպես հայտնում են ընկերությունից, այդ միջոցները կվերականգնվեն և կփոխհատուցվեն: «Chainalysis»-ը, որը բլոկչեյն թրեքեր է, օգնում է «Ronin»-ին՝ գտնել կորսված գումարը: Ըստ «Ronin»-ի՝ գումարների մեծ մասը դեռևս գտնվում են հաքերների թվային դրամապանակներում: