Առաջիկա շաբաթներին Մեծ Բրիտանիայի կառավարությունը կհրապարակի կրիպտոարժույթին վերաբերող կարգավորումների շրջանակը, որը հատուկ ուշադրության կարժանացնի սթեյբլքոյները: Ըստ որոշ աղբյուրների՝ նոր կարգավորումների կարգը, հավանաբար, կօգնի՝ հստակություն մտցնել այս ոլորտում: Բրիտանացի օրենսդիրները փորձել են հաշվի առնել կրիպտոշուկայի և ստեյբլքոյների (ԱՄՆ դոլարին և այլ թղթային արժույթներին կապակցված թվային արժույթներ) առանձնահատկություններն ու բարդությունները:
Կրիպտոարժութային գործարքների կարգավորման շրջանակ ձևակերպելու պահանջը առաջացավ այն բանից հետո, երբ Անգլիայի բանկը (BOE) դիմեց օրենսդիրներին, որպեսզի նրանք փորձեն չեզոքացնել այն ռիսկերը, որոնք առաջանում են կրիպտոարժութային գործարքների արդյունքում՝ ընդարձակելով կարգավորումների շրջանակը:
Մինչ այդ՝ մոտենում է Մեծ Բրիտանիայում գործող կրիպտոընկերությունների՝ Ֆինանսական գործունեության վերահսկողության վարչությունում (FCA) գրանցման վերջնաժամկետը՝ մարտի 31-ը:
Թեև, ըստ վարչության ներկայացուցչի, կրիպտոընկերությունների ավելի քան 80%-ը կամ ետ են վերցրել իրենց դիմումները, կամ մերժվել են: Մի շարք հայտնի ընկերություններ, կարծես թե, պետական գերատեսչության կողմից արդեն ստացել են մերժում, այդ թվում՝ «Revolut»-ը, «Blockchain.com»-ը և «Copper»-ը:
Ինչպես նշում է վարչության ներկայացուցիչը, գրանցման համար դիմած՝ կրիպտոարժույթով զբաղվող, բիզնեսներից շատերը չեն բավարարում առաջադրված չափանիշներին, քանի որ չեն կարողանացել ապացուցել, որ չեն օգտագործվում հանցավոր միջոցների փոխանցման և թաքցման նպատակով: