Crypto.com-ը՝ թվային ակտիվների առևտրի ամենաարագ աճող հարթակներից մեկը, վերջերս հաստատել է իր համագործակցությունը ՖԻՖԱ-ի հետ: Համաձայն հովանավորչական գործարքի մանրամասների՝ կրիպտոարժույթի առևտրային հարթակը կդառնա ՖԻՖԱ-ի Աշխարհի գավաթի՝ «Քաթար 2022»-ի, պաշտոնական հովանավորը։
ՖԻՖԱ-ի Աշխարհի գավաթը աշխարհի ամենամեծ սպորտային իրադարձություններից է: Զանգվածային դիտումների շնորհիվ՝ միջոցառումը հիանալի առիթ է համաշխարհային ընկերությունների համար՝ բարձրացնելու իրենց ապրանքանիշի ճանաչումը: Ըստ թվային ակտիվների ծառայությունների մատակարարի՝ առաջիկա Աշխարհի գավաթում ՖԻՖԱ-ի հետ հովանավորչական գործարքը կխթանի իր ապրանքանիշի բացահայտումը:
«Crypto.com-ն արդեն ցույց է տվել իր հավատարմությունն՝ ողջ աշխարհում աջակցելու բարձրակարգ թիմերին և լիգաներին, խոշոր իրադարձություններին և խորհրդանշական վայրերին, և չկա մեծ հասանելիությամբ և մշակութային ազդեցություն ունեցող հարթակ, քան ՖԻՖԱ-ի ֆուտբոլի համաշխարհային հարթակը», - ասել է ՖԻՖԱ-ի գլխավոր կոմերցիոն տնօրեն Քեյ Մադատին: «Մենք ուրախ ենք, որ Crypto.com-ի նման համաշխարհային բրենդը միանում է մեզ, որպես Քաթարում անցկացվող ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթի հովանավոր, և, ի վերջո, օգնում է զարգացնել մեր գեղեցիկ խաղը՝ համաշխարհային մասշտաբով»:
Crypto.com-ը, որը հիմնադրվել է 2016 թվականին, ներկայումս ունի ավելի քան 10 միլիոն հաճախորդ ամբողջ աշխարհում: Ընկերությունն ունի նաև ավելի քան 4000 աշխատակից: