Round Bank-ը, որի իրական սեփականատերերն էին USM Holdings-ի բաժնետերեր Ալիշեր Ուսմանովը և Վլադիմիր Սկոչը, փոխել է սեփականատիրոջը։ Ըստ իրավաբանական անձանց միասնական պետական ռեգիստրի՝ վարկային կազմակերպության բաժնետոմսերի 100%-ը փոխանցվել է Իրինա Լուպիչևային։
Բանկի սեփականության իրավունքի փոփոխությունը տեղի է ունեցել մարտի 18-ին։ Մինչ այս Round-ը պատկանում էր ASK Renaissance LLC-ին, որի 49%-ը Round East Holdings Ltd-ին՝ Ուսմանովին, իսկ 30%-ը՝ Սկոչին էին պատկանում։
Իրինա Լուպիչևան ղեկավար պաշտոններում է աշխատել այն ընկերություններում, որոնք հետագայում դարձան USM Holdings-ի մաս: Նա պատասխանատու էր ֆինանսների, ներքին աուդիտի և արժեթղթերի գործարքների համար: Նա անմիջական մասնակցություն է ունեցել USM Holdings-ի ստեղծմանը: 2012թ.-ից «YeSeM Management» ՍՊԸ-ի կառավարիչ-տնօրեն, վերահսկողության և ռիսկերի տնօրինության ղեկավարն է:
ԱՄՆ-ն, ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան մարտին պատժամիջոցներ են սահմանել Ուսմանովի դեմ՝ կապված պետությունների տարածքում նրա ակտիվների սառեցման հետ։ Մի շարք պետությունների սահմանափակումներն անդրադարձել են նաև Ուսմանովի վաղեմի գործընկեր Անդրեյ Սկոչի որդու՝ Վլադիմիր Սկոչի վրա։ Բացի այդ՝ և՛ Ուսմանովը, և՛ Անդրեյ Սկոչը ներառվել են ԱՄՆ իշխանությունների կազմած 50 ռուսաստանցիների ցուցակում, որոնց նկատմամբ պատժամիջոցների վերահսկումն առաջնահերթություն է։