Ռուսաստանում Visa և Mastercard միջազգային վճարային համակարգերի աշխատանքի դադարումից հետո ռուսաստանցիների 35%-ը պատրաստ է ձևակերպել «Мир»-UnionPay քոբրենդինգային քարտը, ասված է աշխատանքի որոնման SuperJob ծառայության ուսումնասիրության մեջ։
Հարցմանը մասնակցել է 1600 տնտեսապես ակտիվ քաղաքացի Ռուսաստանի բոլոր շրջաններից։
Վերլուծաբանները պարզել են, որ «ռուսաստանցիների 35%-ը նախատեսում է ձևակերպել «Мир»-UnionPay քարտը՝ 180 երկրում ապրանքների և ծառայությունների դիմաց վճարելու հնարավորությամբ»: Հետազոտության համաձայն՝ հարցվածների 37%-ը նման քարտի կարիք չի ունենա, 28%-ը դժվարացել է որոշում կայացնել։
Միաժամանակ, ըստ հետազոտության հեղինակների, տղամարդիկ ավելի հաճախ, քան կանայք, ցանկանում են ունենալ «Мир»-UnionPay քարտը՝ համապատասխանաբար 39% և 28%: 45 տարեկանից բարձր հարցվածներն ավելի հաճախ, քան երիտասարդ տարիքի քաղաքացիները, նշել են «պլաստիկի» ձևակերպման մասին (37%)։ Սակայն ամենից շատ ցանկացողներն ամսական սկսած 80 հազար ռուբլի եկամուտ ունեցող ռուսաստանցիների շրջանում են (44%):