Ներքին շուկան կայունացնելու նպատակով Ղազախստանի Ազգային բանկն անցած շաբաթ $421,9 միլիոնի արտարժութային ինտերվենցիաներ է իրականացրել։
«Երկրի տնտեսության վրա արտաքին շոկերի փոխանցումը կանխելու և արժութային ներքին շուկայում հավասարակշռությունը պահպանելու նպատակով Ազգային բանկն արտարժութային ինտերվենցիաներ է իրականացնում։ Անցած շաբաթվա ընթացքում դրանց ծավալը կազմել է $421,9 միլիոն կամ բորսայական առևտրի ընդհանուր ծավալի 59,2%-ը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ըստ մամուլի ծառայության՝ Ազգային հիմնադրամից հանրապետական բյուջե փոխանցումներն ապահովելու նպատակով արտարժույթի վաճառքներն անցած շաբաթ կազմել են $240,2 միլիոն: Ազգային բանկի արտարժութային ինտերվենցիաների և Ազգային հիմնադրամից վաճառքների մասնաբաժինը կազմել է ընդհանուր առևտրի ծավալի 92,9%-ը: