PayPal-ը ռուս օգտատերերին խնդրել է իրենց հաշիվներից գումար հանել մինչև մարտի 18-ը։ Այս մասին հաղորդվում է կորպորացիայի կայքում։
PayPal-ը նշել է, որ պահպանում է միջոցների դուրսբերման գործառույթը, սակայն զգուշանում է սպասարկման հետագա հնարավոր խափանումների մասին:
Հիշեցնենք, մարտի 5-ին ընկերությունը դադարեցրել է աշխատանքը Ռուսաստանում։ Նախկինում Alfa-Bank-ն արդեն խորհուրդ է տվել իր հաճախորդներին ստուգել իրենց էլեկտրոնային դրամապանակները, որպեսզի ժամանակ ունենան միջոցներ հանելու համար, մինչև PayPal-ը դադարի աշխատել Ռուսաստանում: Մինչ այս միջազգային վճարային Visa և Mastercard ընկերությունները, ինչպես նաև American Express-ը և JCB-ն հայտարարել էին ռուսական շուկայում աշխատանքը դադարեցնելու մասին։