Տնտեսական զարգացման և ինտեգրման կառավարական հանձնաժողովի մաքսային սակագնային և ոչ սակագնային կարգավորման, արտաքին առևտրի պաշտպանիչ միջոցների ենթահանձնաժողովը որոշել է ժամանակավորապես արգելել հացահատիկային մշակաբույսերի արտահանումը ԵԱՏՄ երկրներ։
Բացի այդ, ենթահանձնաժողովն աջակցել է Ռուսաստանից երրորդ երկրներ սպիտակ շաքարի և եղեգնաշաքարի հումքի արտահանումը ժամանակավորապես արգելելու որոշմանը, նշել են մամուլի ծառայությունում։
Երկու միջոցների գործողությունը հաշվարկված է ընթացիկ տարվա մինչև օգոստոսի 31-ը ժամանակաշրջանի համար։
«Որոշումներն ուղղված են ապահովելու երկրի պարենային անվտանգությունը և ընթացիկ պայմաններում կօգնեն պաշտպանել ներքին շուկան։ Միաժամանակ, պահպանվում են հնարավորությունները ԵԱՏՄ երկրների հետ համագործակցության համար»,- նախարարության ներկայացուցչի խոսքերն է մեջբերել մամուլի ծառայությունը։
Հացահատիկի մասով սահմանափակումներն, ըստ Տնտեսական զարգացման նախարարության, կտարածվեն ցորենի և մեսլինի, աշորայի, գարու և եգիպտացորենի վրա: Միաժամանակ, բացառություն է նախատեսված Արդյունաբերության և առեւտրի նախարարության կողմից տրված արտահանման լիցենզիաներով մատակարարումների համար։