Երբ անցած տարվա ամռանը չինական կառավարությունն արգելեց կրիպտոարժույթով բոլոր գործարքները, կրիպտոարժույթով զբաղվող BitFuFu ընկերությունը հավաքեց իր 80․000 հզորացված համակարգիչները և, Ղազախստանի հետ սահմանը հատելով, տեղափոխեց այնտեղ, ուր էլեկտրաէներգիան էժան է, իսկ իրավական կարգավորումները՝ հեշտացված: Ապա, ամիսներ անց, երբ էլեկտրաէներգիայի՝ պարբերական դարձած անջատումները Ղազախստանում ստիպեցին ընկերությանը՝ դանդաղեցնել իրենց գործարքները, BitFuFu-ն լքեց երկիրը՝ կրկին տեղափոխելով սարքավորումները, այս անգամ՝ դեպի Միացյալ Նահանգներ, որտեղ հիմա արդեն խանութ է բացում:
BitFuFu-ն կրիպտոարժույթով զբաղվող միակ ընկերությունը չէ, որ տեղափոխել է իր սերվերները այնտեղ, որտեղ էլեկտրաէներգիան ավելի էժան է. այս միտումը նկատելի է բիտկոյնի ի հայտ գալու օրվանից: 2021-ին Չինաստանի արգելքը կրիպտոարժույթով զբաղվողների զանգվածային արտագաղթի պատճառ դարձավ: Նրանցից շատերն այժմ բռնել են ԱՄՆ տանող ուղին, որը գրավիչ է՝ քաղաքական և տնտեսական կայունության ապահովման տեսանկյունից, էժան կապիտալի ներհոսքով ու էներգետիկ պաշարների առատությամբ:
Մինչ այս արգելքը՝ Չինաստանին էր բաժին ընկնում աշխարհում ողջ կրիպտոարժույթի համարյա կեսը, իսկ ԱՄՆ-ին՝ միայն մոտ 16%-ը: Բայց 2021-ի հոկտեմբերից՝ ամերիկյան մասնաբաժինը հասել է 35%-ի. այս ցուցանիշը, մեծ հավանականությամբ, հիմա է՛լ ավելի է աճել: Կրիպտոարժութով գործարքների այս նոր ալիքը ամերիկյան հողում ուղեկցվում էր աննախադեպ գործարքային ակտիվությամբ, քանի որ ներդրողները, վախենալով կորցնել կրիպտոարժույթը, ներդրեցին իրենց փողը կրիպտոարժույթով զբաղվող ընկերություններում՝ անմիջապես բիտկոյնի մեջ ներդրում անելու փոխարեն:
Այս հունվարին, երբ իր գործարքները դարձան առցանց, BitFuFu-ն հայտարարեց, որ այն շուտով կընդգրկվի NASDAQ-ի ցուցակում: Գործարքը գնահատվում էր 1,5 միլիարդ դոլար: Եվ այն միակ նման ընկերությունը չէ. 2021-ին կատարվեցին մի շարք շշմեցուցիչ նախնական հանրային առաջարկներ և ֆոնդահայթայթման միջոցառումներ, քանի որ բիտկոյնի արժեքը գրանցեց 69․000 դոլար ռեկորդային ցուցանիշը: Եվ դեռ էլի շատ գործարքներ է նախատեսված կատարել այս տարվա ընթացքում:
Բիտկոյնի հաղորդակարգը այնպես է ծրագրավորված, որ այն, մաթեմատիկական գլուխկոտրուկների բարդության աստիճանը բարձրացնելով, պրոգրեսի սկզբունքով դժվարեցնի կրիպտո վաճառքը, որպեսզի դրանով զբաղվողները մրցեն՝ դրանք լուծելու համար: Վերջինս էլ, իր հերթին, նշանակում է ավելի շատ մեքենաներ, ավելի շատ հաշվարկային հզորություն, ավելի շատ էլեկտրաէներգիայի ծախս ու, ի վերջո, ավելի շատ փող՝ նույն քանակի բիտկոյն վաճառելու համար: BitFuFu-ի տիպի կրիպտո վաճառքի «հորատման աշտարակներ»-ից յուրաքանչյուրը փոխադրել են 10-13․000 դոլարի արժողություն և ունեն մոտ երեք տարվա կենսունակության ակնկալիք: Կրիպտո վաճառքի գործարքների հիմնական մասը իրար է կապում հազարավոր նման մեքենաներ: Հաշվի առնելով այս ծախսերը՝ զարմանալի չէ, որ կրիպտո վաճառքով զբաղվողները և իրենց ետևում կանգնած ինստիտուցիաները զգուշավոր են գումար ներդնում այն երկրներում, որտեղ ազգային կառավարությունները կարող են պարզապես արգելք դնել կրիպտո վաճառքի վրա, ինչպես դա արեց Չինաստանը, կամ էլ այնտեղ, որտեղ տեղական էներգետիկ համակարգը կարող է գերծանրաբեռնվել, ինչպես դա կատարվեց Ղազախստանում: Ռուսաստանը անցած տարի ի հայտ եկավ, որպես մեկ այլ թեժ կետ, բայց սեզոնային կրիպտո վաճառքով զբաղվողները փաստում են, որ երկրում կան նույն քաղաքական վտանգները, ինչ՝ Չինաստանում:
Կրիպտոարժույթով զբաղվողների մեծածավալ զանգվածի՝ ԱՄՆ արտագաղթից հետո երկիրը դառնում է անսովոր շարժական ինդուստրիայի հայրենիքը: Սակայն այս շարժունակությունը իր մեջ պարունակում է նաև վտանգներ այն համայնքների համար, որտեղ կրիպտո վաճառքով զբաղվողները հաստատվում են: Օրինակ, Ղազախստանում կրիպտո վաճառքով զբաղվողները պարզապես ներխուժեցին արդեն գոյություն ունեցող ենթակառուցվածք և արտագաղթեցին առաջացած առաջին իսկ խնդրի ժամանակ: ԱՄՆ-ում կրիպտո վաճառքով զբաղվողները ցանկանում են, որ իրենց լուրջ ընկալեն, որպես օրինական ինդուստրիա, և ցանկանում են արմատներ գցել այստեղ: Այդ կապակցությամբ էլեկտրաէներգետիկ ապահովմամբ զբաղվող ընկերություններն, իրենց հերթին, արտահայտում են մի շարք փոխկապակցված մտահոգություններ՝ արդյո՞ք իրենց էներգոհամակարգը կարող է դիմանալ կրիպտոարժույթով զբաղվողների այս ներհոսքին: Եվ եթե ոչ, ո՞վ պետք է վճարի էներգոհամակարգի նորացման համար, և, վերջապես, ի՞նչ անել, եթե կրիպտո վաճառքով զբաղվողները որոշեն փախչել ավելի շահավետ ուղղություններ:
Այն ժամանակ, երբ ամենախոշոր կրիպտոարժույթի գործարքները կատարվում էին Չինաստանում, նրանք սպառում էին ածուխով աշխատող էլեկտրակայաններից ստացված էժան էլեկտրաէներգիա: Չինաստանի կառավարությունը սկզբնապես հանդուրժում էր կրիպտո վաճառքով զբաղվողներին, սակայն շուտով թշնամական դիրք բռնեց նրանց նկատմամբ՝ ի վերջո, 2021-ի մայիսին արգելք դնելով նրանց գործունեության վրա: Անշուշտ, բնապահպանական գործոնը նույնպես իր դերը խաղաց, բայց չինական ղեկավարությունը նաև հայտարարեց, որ կրիպտոարժույթը վտանգ է հանդիսանում երկրի ֆինանսական կայունությանն ու նպաստում է հանցավորության աճին:
Բիտկոյնի առաջխաղացմամբ զբաղվողներն ասում են, որ կրիպտոարժույթի վաճառքը կարող է իրականում լուծել շրջակա միջավայրի աղտոտվածության հետ կապված խնդիրները՝ ստեղծելով վերականգնվող էներգիայի խոշոր շուկա, որն, իր հերթին, կարող է նոր խթան հանդիսանալ վերականգնվող էներգիայի արտադրությանն ուղղված ծրագրերում ներդրումներ կատարելու համար: