Ֆինանսներ

YouTube-ը դադարեցրել է մոնետիզացիան Ռուսաստանում

Google-ը նախազգուշացրել է Ռուսաստանից Google Play-ի վճարումների դադարեցման մասին, ինչի կապակցությամբ ռուս օգտատերերը չեն կարողանա գնել նոր հավելվածներ կամ թարմացնել արդեն գնվածների բաժանորդագրությունը։

«Վճարային համակարգերի խախտումների պատճառով մենք առաջիկա օրերին կկասեցնենք Google Play վճարային համակարգը ռուսաստանյան օգտատերերի համար», - ասվում է հաղորդագրության մեջ։ Սա նշանակում է, որ կասեցման ժամանակահատվածում ռուսաստանյան օգտատերերը չեն կարողանա գնել հավելվածներ և խաղեր, վճարել բաժանորդագրությունների համար կամ կատարել թվային ապրանքների ներծրագրային գնումներ՝ օգտագործելով Google Play-ը։

Ընկերությունը նշել է, որ իրավիճակը արագորեն փոխվում է, և ծրագրավորողներին խորհուրդ է տվել՝ պարբերաբար այցելել օգնության կենտրոն՝ ամենաարդի տեղեկատվության համար: Օգտատերերը կկարողանան մուտք գործել նախկինում վճարված հավելվածներ և խաղեր: Նշվում է նաև, որ բաժանորդագրությունները կգործեն մինչև ընթացիկ հաշվարկային շրջանի ավարտը, բայց չեն երկարաձգվի, որից հետո կչեղարկվեն: «Գոյություն ունեցող բաժանորդագրությունները՝ զեղչված և անվճար փորձաշրջանով, կշարունակեն աշխատել՝ մինչև վճարման փորձ կատարելը», - պարզաբանել է Google-ի թիմը։