Ըստ «Պանտերայի» գլխավոր տնօրենի՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները նշանակում են, որ երկրները կարող են անցում կատարել բիտկոյնի պաշարներին:
«Թե՛ պետությունները և թե՛ մասնավոր անձինք ողջ աշխարհով մեկ, Ռուսասատանի դեմ պատժամիջոցների ֆոնին, հավանաբար կցանկանան իրենք տնօրինել իրենց ֆինանսական միջոցները, և, հետևաբար, պետությունները կարող են սկսել անցում կատարել բիտկոյնի (BTC)՝ արտասահմանյան ֆինանսական պաշարների պահպանման համար», - նշում է «Պանտերա» կապիտալի գլխավոր տնօրեն Դեն Մորիհեդը:
Նա հավելում է, որ բիտկոյնը գրավիչ է հասարակ մարդկանց համար, քանի որ նրանք ցանկանում են «պաշտպանել իրենց՝ կառավարության որոշումների արդյունքում առաջացած ֆինանսական հետևանքներից»:
Մինչդեռ, իշխող կառավարման համակարգերի առումով, Մորիհեդը նշում է, որ Արևմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ սահմանած վերջին պատժամիջոցները արդեն ապացուցեցին, որ այլ երկրների կողմից ղեկավարվող, հրամանագրային արժույթների արտասահմանյան պաշարները այնքան անվտանգ չեն, որքան համարվում էր նախկինում:
Մասնավորապես, այս գիտակցումն եկավ այն բանից հետո, երբ Ռուսաստանի ԿԲ-ն կտրվեց իր՝ 630 միլիոն ամերիկյան դոլար արտասահմանյան ֆինանսական պաշարներից, որոնք այնտեղ պահվում էին պատերազմից առաջ: Սա բերեց ռուսական ռուբլու անկման, ինչն էլ, իր հերթին, ստիպեց կենտրոնական բանկին՝ բարձրացնել փոխարժեքը 20%-ով, որը, ըստ Մորիհեդի, «կտապալի անշարժ գույքի շուկան»:
Ավելին, օվկիանոսից այն կողմ գործող խոշոր ռուսական ընկերությունները ունեցան իրենց բաժնեմասերի արժեքի համատարած անկում, մինչդեռ տեղական արժեթղթերի շուկան դեռևս մնում է փակ: Մորիհեդի կանխատեսումներն արված են այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն և այլ երկրներ հայտարարեցին, որ նրանք սառեցնում են Ռուսաստանի ԿԲ ակտիվները իրենց երկրներում՝ այդպիսով փորձելով զրկել Ռուսաստանին՝ Ուկրաինայում պատերազմը ֆինանսավորելու հնարավորությունից:
Ի հավելումն այս ամենին՝ երեքշաբթի պարզ դարձավ, որ ԱՄՆ սենատորների մի խումբ կներկայացնի օրինագիծ, որի նպատակն է՝ վաճառքի արգելք դնել Ռուսաստանի վրա, որպեսզի երկիրն անգամ չկարողանա վաճառել իր ֆինանսական պաշարների մաս հանդիսացող ֆիզիկական ոսկին:
Համաձայն Axios-ի հաղորդման՝ օրինագիծը կկիրառի, այսպես կոչված, «երկրորդական պատժամիջոցներ» ամերիկյան այն միավորների նկատմամբ, որոնք ռուսական ԿԲ ոսկով կա՛մ գործարքներ կիրականացնեն, կա՛մ էլ այն կտեղափոխեն, ինչպես նաև՝ այն միավորների, որոնք կաջակցեն Ռուսաստանում ոսկու փաստացի կամ էլեկտրոնային վաճառքին:
Ռուսաստանը ունի ոսկու՝ աշխարհի հինգերորդ ամենամեծ պաշարներն՝ ԱՄՆ-ից, Գերմանիայից, Իտալիայից և Ֆրանսիայից հետո: Ընդհանուր առմամբ, ռուսական ԿԲ-ն ունի 2․301 տոննա դեղին մետաղ: