Ֆինանսներ

«Google»-ը 5,4 միլիարդ դոլարով գնում է կիբերանվտանգության ոլորտի «Mandiant» ընկերությունը

«Google» ընկերությունը, որը «Alphabet» կորպորացիայի մի մասն է, կգնի կիբերանվտանգության ոլորտի ամերիկյան «Mandiant» ընկերությունը՝ 5,4 մլրդ դոլարով: «Google»-ի հաղորդագրության համաձայն՝ ՏՏ հսկան ընկերության բաժնետերերին կվճարի 23 դոլար՝ մեկ բաժնետոմսի դիմաց։ «Mandiant»-ը կդառնա «Google»-ի ամպային տեխնոլոգիաների բաժնի մի մասը: Ակնկալվում է, որ գործարքը կավարտվի այս տարվա վերջին ու կսպասի կարգավորող մարմինների հաստատմանը:

Գործարքը արժեքով երկրորդը կլինի «Google»-ի համար․ ընկերությունը «Motorola Mobility»-ն 2012թ․ գնեց մոտ 12,5 մլրդ դոլարով: Գործարքը թույլ կտա ընդլայնել ամպային բիզնեսը և ունենալ ծրագրային ապահովման գործիքների ամբողջ շարք՝ ցանցում սպառնալիքները պաշտպանելու և արագ արտացոլելու համար: ««Mandiant»-ը կլրացնի բաց թողնված հատվածները (Google Cloud Division - IF), որոնք ներառում են անվտանգության ամրապնդում, ճանաչում և պատասխան՝ կիբեր-սպառնալիքներին», - ասում է «Gartner Inc»-ի վերլուծաբան Նիլ Մակդոնալդը։

«Mandiant»-ը, որը հիմնադրվել է մոտ երկու տասնամյակ առաջ՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերի նախկին սպա Քեվին Մանդիայի կողմից, ունի ավելի քան 600 խորհրդատու և կիբերանվտանգության 300 վերլուծաբան: Ընկերությունը հայտնի է միջադեպերի արձագանքման ծառայությունների մատուցմամբ։ Գնման նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերել նաև «Microsoft» կորպորացիան, որը «Mandiant»-ի հետ բանակցությունները դադարեցրել էր ավելի քան մեկ շաբաթ առաջ՝ մտահոգված լինելով, որ «Մանդիանտի» իրավասությունները կարող են սպասվածի չափ չլինել։