Ֆինանսներ

S&P-ն իջեցրել է ռուսական խոշորագույն ընկերությունների վարկունակության վարկանիշները

S&P Global Ratings (S&P) միջազգային վարկանիշային գործակալությունը նվազեցրել է վառելիքաէներգետիկ, շինարարության և կապի ոլորտների՝ ավելի քան 50 խոշորագույն ռուսական ընկերությունների վարկունակության վարկանիշները։ .

S&P-ն իջեցրել է մի շարք ռուսական ընկերությունների վարկանիշները, այդ թվում՝ «Գազպրոմի», «Ռոսնեֆտի», «Ալռոսայի» և «X5 Group»-ի։ Գործակալությունը բացատրել է, որ դա պայմանավորված է Ռուսաստանի վարկանիշի իջեցմամբ։

Ավելի վաղ S&P-ն իջեցրել էր Ռուսաստանի երկարաժամկետ արտարժույթով սուվերեն վարկային վարկանիշը՝ «BB+»-ից մինչև «CCC-», իսկ ազգային արժույթի երկարաժամկետ վարկանիշը՝ «BBB-»-ից մինչև «CCC-»: Բացի այդ, գործակալությունը նվազեցրել է Մոսկվայի երկարաժամկետ վարկային վարկանիշը՝ «BBB-»-ից մինչև «CCC-», բացասական միտմամբ։