Ֆինանսներ

Շարունակվում է պահպանվել թուրքական լիրայի անկայունությունը

Թուրքիայի արտարժույթի շուկայում շարունակում է պահպանվել լիրայի անկայունությունը։

Մարտի 7-ին թուրքական ազգային արժույթը՝ լիրան, նախորդ շաբաթվա համեմատ 1 տոկոսով անկում է գրանցել ԱՄՆ դոլարի նկատմամբ։ 1 ԱՄՆ դոլարի նկատմամբ լիրայի փոխարժեքը հասել է 14․40-ի։

Մինչդեռ մարտի 1-ին արտարժույթի շուկայում գործարքները կատարվում էին 1 դոլար/13.90 լիրա փոխարժեքով։ Թուրքական լիրան շարունակում է արժերզկվել նաև եվրոյի և ֆունտ ստերլինգի նկատմամբ։ Այսօր սահմանվել է 1 եվրո/ 15․61 լիրա փոխարժեք՝ երեկվա 1 եվրո/18․97-ի փոխարեն։