Ֆինանսներ

ՌԴ Կենտրոնական բանկը պատրաստ չի եղել կառույցի նկատմամբ պատժամիջոցների սցենարին

Ուկրաինայում ռուսաստանյան զորքերի հատուկ գործողությունից մեկ ամիս առաջ ՌԴ բանկիրներն իրենց գնահատականը ներկայացրել են կառավարությանն ու նախագահ Վլադիմիր Պուտինին։ Զեկույցը պատրաստել են Սբերբանկի, ՎՏԲ-ի և Կենտրոնական բանկի թիմերը։ Միանգամից երեք աղբյուր հավաստիացրել է, որ ֆինանսիստների համար կարևոր էր իշխանություններին ցույց տալ Ուկրաինայի հետ հակամարտության հետագա սրման տնտեսական հետևանքները։ Այս մասին Frank Media-ին պատմել են բանկային աղբյուրները։ 

«Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների անկախության ճանաչումն այն ժամանակ դիտարկվում էր որպես ամենակոշտ սցենար։ Անգամ ամենավառ երևակայություն ունեցող մասնակիցները չէին կարող պատկերացնել, թե դա ինչ հետևանքների կհանգեցնի»,- ասել է նյութերին ծանոթ բանկային աղբյուրը։

Նրանք բոլորն էլ նշել են, որ սցենարներից և ոչ մեկում չի դիտարկվել պատժամիջոցների կիրառումը ՌԴ Կենտրոնական բանկի դեմ։