Ֆինանսներ

Ի՞նչ ապագա է սպասվում «Սոլանային» (SOL)՝ «Ethereum killer»-ին

Bitcoin-ի և Ethereum-ի գերիշխող շուկայում «Սոլանան» (SOL) հաջողության նոր ուղի է ստեղծել: Նոր կրիպտոարժույթը հաճախ անվանում են «Էթերիումին սպանող»։ Մյուս կողմից՝ աճող բլոկչեյնն ու կրիպտոարժույթների էկոհամակարգն ավելի արագ է կազդուրվում վերջին կրիպտո-կորուստներից:

Ի՞նչ է իրենից ներկայացնում նոր կրիպտոարժույթը

«Սոլանան բաց ցանց է: Յուրաքանչյուրը կարող է սկսել կառուցել նրա հիման վրա», - հայտնել է «Euronews Next»-ին Solana-ի ճարտարագիտության բաժնի ղեկավար Բարտոշ Լիպինսկին՝ Դուբայում Solana Hacker House World Tour-ի վերջին միջոցառման ժամանակ:
«Մենք մարդկանց հնարավորություն ենք տալիս՝ մուտք գործել վենչուրային ֆոնդեր, օգտագործել «Սոլանայի» ինժեներական թիմի գիտելիքները», - հավելել է Լիպինսկին:
Այսպիսով, եթե մտածում եք ընկերություն հիմնելու մասին, այն կառուցելը Web 3-ում՝ հատկապես «Սոլանայում», հավանաբար ամենահեշտ ճանապարհն է։ 

Ինչպե՞ս է այն առանձնանում Ethereum-ի նման այլ բլոկչեյններից

«Այն, ինչով տարբերվում է «Solana»-ն, այն է, որ այն իսկապես արագ է», - նշում է Լիպինսկին. «Գործարքներն իսկապես էժան են: Այսպիսով, մարդկանց մեծամասնության համար դա կլինի ցենտի ֆրակցիաներ, որոնք կատարվել են չորս հարյուր միլիվայրկյան բլոկային ժամանակում, որն ամենաարագն է բոլոր բլոկչեյններում»: Թեև այն դիտարկվում է որպես Ethereum-ի այլընտրանք՝ ավելի ցածր վճարների և ավելի արագ գործարքների բերումով, հաճախ աշխատում է ավելի կենտրոնացված համակարգով: Իսկապես, ապակենտրոնացման մակարդակը՝ համեմատած մրցակիցների՝ Bitcoin-ի և Ethereum-ի հետ, հաճախ «Սոլանայի» հասցեին հնչող ամենամեծ քննադատություններից մեկն է:

««Սոլանա» հիմնադրամն ակտիվորեն աշխատում է ցանցի ապակենտրոնացման ընդլայնման ուղղությամբ», - ասել է Լիպինսկին. «Այս պահին մենք ունենք գրեթե 2000 հանգույց, որոնք վավերացնում են բլոկները՝ յուրաքանչյուր չորս հարյուր միլիվայրկյանում: Եվ մենք հավատում ենք, որ հենց այս տարի կհասնենք ապակենտրոնացման այն մակարդակին, որն ունեն Ethereum-ը և Bitcoin-ը»: