Ֆինանսներ

Արևմտյան երկրները համաձայնել են անջատել ռուսական բանկերը SWIFT-ից

Միացյալ Թագավորությունը, Գերմանիան, Իտալիան, Կանադան, ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Եվրահանձնաժողովը պայմանավորվել են Ռուսաստանի դեմ նոր «կոշտ ֆինանսական պատժամիջոցներ» մտցնել, ներառյալ որոշ բանկերի անջատում SWIFT միջբանկային համակարգից՝ տեղեկատվության փոխանցման և վճարումներ կատարելու համար։ Այս մասին երեկ երեկոյան լրագրողներին հայտնել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Հեբեշտրեյտը։

«Բացի այդ, ԱՄՆ-ի և ԵՄ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ կստեղծվի աշխատանքային խումբ՝ պատժամիջոցների արագ իրականացումն ապահովելու և պատժամիջոցների տակ հայտնված անձանց, նրանց ընտանիքների և ընկերությունների ակտիվները սառեցնելու նպատակով», - հայտարարել է Հեբեշտրեյտը։