Ֆինանսներ

Գերմանիան դադարեցնել է «Հյուսիսային հոսք-2»-ի սերտիֆիկացումը

Գերմանիայի կառավարությունը դադարեցնում է «Հյուսիսային հոսք-2» նախագծի հավաստագրումն այն բանից հետո, երբ Ռուսաստանը ճանաչել էր Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունները: Այս մասին երեքշաբթի հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ Իռլանդիայի վարչապետ Միխոլ Մարտինի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։ «Իրավիճակն այսօր արմատապես տարբեր է, և, հետևաբար, վերջին զարգացումների լույսի ներքո մենք պետք է վերագնահատենք այն, նաև՝ «Հյուսիսային հոսք-2»-ի մասով: Այսօր ես խնդրել եմ Էկոնոմիկայի նախարարությանը՝ ետ կանչել վերլուծական զեկույցը էներգետիկ անվտանգության դաշնային ցանցային գործակալությունից», - հայտարարել է Շոլցը։

Գերմանիայի կանցլերը նաև հայտնել է, որ «այսպես կոչված հանրապետությունները ճանաչելու որոշումը միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության լուրջ խախտում է»։ Նրա խոսքով՝ «այդ գործողություններն անհետևանք չեն մնա»։