Ֆինանսներ

Ավելացել է տերմինալների միջոցով արվող վճարումների թիվը

Այսօր կայացած ասուլիսում Հայաստանում Բանկերի մության նախագահ Սեյրան Սարգսյանը հայտնել է, որ ավելացել է POS տերմինալների միջոցով ապրանքների և ծառայությունների դիմաց վճարումների ծավալը։ 

Ամենից շատ աճել է բանկոմատներով արված գործարքների ցուցանիշը (մոտ 60%): POS տերմինալների միջոցով հաշվարկներն աճել են մոտ 15 տոկոսով, ընդ որում՝ խանութներում, ռեստորաններում և սրճարաններում դրանք գնալով ավելանում են (2021 թվականին՝ ավելի քան 40 տոկոսով):
8,3 տոկոսով աճել է նաև բանկային քարտերի թիվը՝ կազմելով մոտավորապես 2 մլն 703 հազար:

«Իհարկե, աճը կապված է նաև թոշակառուների հետ, որոնց մի մասը 2022 թվականից սկսել է թոշակ ստանալ քարտերով։ Բայց միայն թոշակառուները չեն, որովհետև նրանք հիմնականում ArCa քարտեր են ստանում, աճել է Visa և Master քարտերի թիվը», – ասել է Սարգսյանը։