Հինգշաբթի, 1 Հունիսի 2023

USD384.39

EUR407.92

RUB4.67

Երևան 20 ℃

Рус Eng

«Պֆայզեր»-ի 100հզ դեղաչափ արդեն Հայաստանում է

Հասարակություն

14 Փետրվարի 2022, 11:21

«ՊՖայզեր» պատվաստանյութը արդեն Հայաստանում է: Առողջապահության նախարարությունը ժամանակ առաջ հայտնել էր, որ սպասվում է ամերիկյան «ՊՖայզեր» կորոնապատվաստանյութի նոր խմբաքանակի ներկրում։ Տեղեկությունը «Radar Armenia»-ի հետ զրույցում հաստատեցին Առողջապահության նախարարությունից՝ նշելով՝ պատվաստանյութն արդեն օդանավակայանում է։ «Պատվաստանյութի քանակի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն կտարածվի և պատշաճ կիրազեկվի հանրությանը»,-հայտնել են Առողջապահության նախարարությունից։ 

Առողջապահության նախարարության և ամերիկյան «Պֆայզեր» դեղագործական ընկերության միջև կնքված պայմանագրով COVID-19-ի դեմ mRNA հիմքով «Պֆայզեր» պատվաստանյութի 100 հազար 620 դեղաչափ խմբաքանակը ներկրվել է Հայաստան: Բաշխումից հետո «Պֆայզեր» պատվաստանյութը, ինչպես երկրում առկա մյուս պատվաստանյութերը, հասանելի կլինեն առողջության առաջնային պահպանման օղակներում և պատվաստումային շարժական կետերում, հաղորդել են առողջապահության նախարարությունից։ 

Հետևեք մեզ Telegram-ում
International Crisis Group

Բաքուն կարող է ազդանշան տալ, որ ռուս խաղաղապահների կարիքն այլևս չկա

Արման Գալոյան

Քանի դեռ հնարավոր է եղած տնտեսական աճը կապիտալիցազնել, պետք է շտապել