Շաբաթ, 10 Հունիսի 2023

USD383.31

EUR409.08

RUB4.55

Երևան 22 ℃

Рус Eng

ԵԽ-ում Հայաստանի ներկայացուցիչը հանդիպել է գլխավոր քարտուղարի տեղակալին

Քաղաքական

25 Հունվարի 2022, 15:59

Հունվարի 25-ին Եվրոպայի Խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանը հանդիպել է ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Բյորն Բերգեին:

Հանդիպմանը Արման Խաչատրյանը ի պահ հանձնեց «Անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին» կոնվենցիան փոփոխող արձանագրության ՀՀ վավերագիրը։

Համապատասխան փաստաթղթի ստորագրումից հետո տեղի ունեցավ առանձնազրույց, որի ընթացքում կողմերն անդրադարձան Հայաստանի և ԵԽ փոխգործակցությանը, ԵԽ օրակարգային հարցերին, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին։ Անդրադարձ կատարվեց Հայաստան-ԵԽ 2019-2022թթ. Գործողությունների ծրագրի իրականացման ընթացքին և նոր ԳԾ մշակմանն ուղղված աշխատանքների մեկնարկին։

Կողմերը վերահաստատեցին հանձնառությունը շարունակելու արդյունավետ համագործակցությունը, որի նպատակն է աջակցել ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ոլորտներում Հայաստանում ընթացող շարունակական բարեփոխումներին։

Հետևեք մեզ Telegram-ում