Գերմանիայի ոստիկանությունը ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ խաղից առաջ ահաբեկչություն է կանխել, որի թիրախը եղել է Անգլիայի հավաքականի երկրպագուների ֆան-զոնան Բեռլինի Բրայթշեյդպլացում, հայտնում է The Sun-ը։
Գերմանիայում կայացած Եվրոպայի առաջնության եզրափակիչում Իսպանիայի հավաքականը 2։1 հաշվով հաղթեց անգլիացիներին ու ռեկորդային չորրորդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն։
Եզրափակիչ խաղի մեկնարկից ժամեր առաջ, հաղորդվում է, որ հատուկ ջոկատայինները համակարգված գրոհներ են իրականացրել ԴԱԻՇ-ի հայտնի բջիջների հասցեներում, որոնց ընթացքում ձերբակալվել են երեք կասկածյալներ: