Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմն ամփոփել է Եվրոպայի 2024 թվականի առաջնության արդյունքները Գարեթ Սաութգեյթի թիմի համար:
«Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում մենք բազմաթիվ զոհողությունների ենք գնացել։ Գիտեք՝ գերհագեցած օրացույցով շատ դժվար է մրցաշրջանի վերջում հայտնվել նման մեծ մրցաշարում: Դա հոգեպես, ֆիզիկապես ծանր է, մենք ուժասպառ էինք։ Բայց մեր երկրին մենք պատրաստ ենք տալ ամեն ինչ, և այդպես պարտվելն իսկապես դաժան է։ Մենք այլ բան չէինք ուզում, քան պատմություն կերտել և հպարտացնել Անգլիայի ժողովրդին: Մենք դա չենք արել: Դրա համար կան պատճառներ։ Եվ մենք կքննարկենք և կգնահատենք դրանք կոլեկտիվի ներսում», - Բելինգհեմի խոսքը մեջբերել է AS-ը։