Եվրո-2024

Անգլիայի հավաքականի մամուլի ծառայությունը դիմել է երկրպագուներին

Անգլիայի հավաքականի մամուլի ծառայությունը Եվրոպայի 2024 թվականի առաջնության ավարտից հետո դիմել է երկրպագուներին: Հիշեցնենք, որ եզրափակիչում անգլիացիները 1:2 հաշվով պարտվել էին Իսպանիայի հավաքականին:

«Մենք շնորհակալություն ենք հայտնում Ձեզ՝ մեր հիանալի երկրպագուներին, մրցաշարի ողջ ընթացքում ձեր աջակցության համար», - ասվում է «X» սոցիալական ցանցում հավաքականի մամուլի ծառայության հայտարարության մեջ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ երկրպագուները չեն կարողանա ազգային հավաքականի ֆուտբոլիստներին, եզրափակչում կրած պարտությունից հետո, Գերմանիայից ժամանելուն պես, դիմավորել օդանավակայանում, քանի որ ֆուտբոլիստները մասնավոր տերմինալի միջոցով կլքեն օդանավակայանի շենքը:

Անգլիայի հավաքականը դարձավ պատմության մեջ առաջին թիմը, որը պարտվեց Եվրո-2012-ի երկու եզրափակիչներում անընդմեջ: Իսպանիայի հավաքականը 4-րդ անգամ նվաճեց Եվրո-2016-ը։ Սա ռեկորդ է եվրոպական բոլոր ազգային հավաքականների շրջանում։