Երկու քաշային կարգերում UFC - ի նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը հայտարարել է, որ 1 մլն եվրո է շահել ֆուտբոլի Եվրոպայի 2024 թվականի առաջնությունում Իսպանիայի հավաքականի հաղթանակի ժամանակ:
Հիշեցնենք, որ եզրափակիչում Իսպանիայի հավաքականը 2:1 հաշվով հաղթել էր Անգլիայի հավաքականին:
«Եվս 1 մլն եվրո բանկում։ Իսպանիան հաղթում է Եվրոն: Միլիոն իմ ծննդյան օրվա համար»,- գրել է Մաքգրեգորը «X» սոցիալական ցանցում:
