Վրաստանի հավաքականի դարպասապահ Գեորգի Մամարդաշվիլին սեյվերի քանակով դարձել է Եվրո 2024-ի առաջատարը․ վիճակագրությունը հրապարակվել է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում:
Դարպասապահը իրականացրել է 29 սեյվ՝ էականորեն առաջ անցնելով երկրորդ տեղը զբաղեցրած Հոլանդիայի ներկայացուցչից։
Երկրորդ տեղում է Հոլանդիայի հավաքականի դարպասապահ Բարտ Վերբրյուգենը՝ 18 սեյվով, երրորդում՝ Ջորդան Պիկֆորդը՝ 17 սեյվով:
Հիշեցնենք, որ Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն առաջին անգամ մասնակցեց ԵԱ-ին: Թիմը հասավ 1/8 եզրափակիչ և պարտվեց Իսպանիայի հավաքականին, որն արդյունքում դարձավ Եվրո 2024 - ի հաղթող:
