Բեռլինի «Օլիմպիաշտադիոնում» տեղի ունեցավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի Իսպանիա-Անգլիա դիմակայությունը։
Առաջին խաղակեսում թիմերը չափազանց զգույշ էին գործում, դիտարժանությունը ցածր էր, հարվածները գրեթե բացակայում էին, ինչն էլ արտացոլվեց առաջին կեսի հաշվի վրա՝ 0։0։
Ընդմիջումից հետո Իսպանիայի հավաքականն ասես վերափոխված լիներ․ հենց մեկնարկից տիրեց նախաձեռնությանը և արդեն 47-րդ րոպեին բացեց հաշիվը։ Գոլն իր ակտիվում գրանցեց Նիկո Ուիլյամսը։
Գոլից հետո էլ Դե լա Ֆուենտեի սաները շարունակեցին ճնշում գործադրել և մի քանի գեղեցիկ պահ ստեղծել, որոնք, սակայն, արդյունավետ ավարտ չունեցան։
Ոգևորությունն անցավ, հաշիվը մնաց նույնը, խաղը հավասարվեց, անգլիացիները կարողացան հավասարեցնել հաշիվը։ 73-րդ րոպեին պատասխան գոլի հեղինակ դարձավ Քոուլ Փալմերը՝ 1։1։
Հանդիպման վերջին րոպեներն անցան անչափ լարված պայքարում։ 86-րդ րոպեին, այնուամենայնիվ, Եվրո-2024-ի ամբողջ ընթացքում ոչ մի պարտություն չկրած Իսպանիայի ընտրանին կարողացավ առաջ անցնել հաշվի մեջ։ 86-րդ րոպեին Միկել Օյարսաբալը խփեց հավաքականի հաղթական գոլը։
2։1 և Իսպանիայի հավաքականը Եվրոպայի քառակի չեմպիոն է։