Եվրո-2024

Օրսատոն կարիերան կավարտի առանց Եվրոյի եզրափակիչը սպասարկելու

Դանիելե Օրսատոն վնասվածքի պատճառով բաց կթողնի Եվրո-2024-ի եզրափակիչը: Նախկին մրցավար Անդուխար Օլիվերը Onda Cero-ին հայտնել է, որ իտալացի մրցավարը ազդրի վնասվածք է ստացել:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել ֆրանսիացի Ֆրանսուա Լետեքսիեն:

Հիշեցնենք, որ 48-ամյա Օրսատոն հայտարարել էր, որ կարիերան կավարտի Եվրոպայի առաջնության ավարտից հետո: