Եվրո-2024

Եզրափակչում՝ Իսպանիա-Անգլիա

Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ փուլում ուժերը չափեցին Նիդերլանդների և Անգլիայի հավաքականները։ Առաջին խաղակեսից հետո թիմերը փոխանակվեցին մեկական գոլով։ 

7-րդ րոպեին Նիդերլանդների հավաքականը բացեց հաշիվը, աչքի ընկավ Խավի Սիմոնսը։ 18-րդ րոպեին անգլիացիների խփեցին պատասխան գոլը․ 11 մետրանոցը դիպում իրացրեց Հարի Քեյնը՝ 1։1։ 

Երկրորդ խաղակեսում լարվածությունը պահպանվեց։ Թվում էր, թե խաղը կտեղափոխվի լրացուցիչ ժամանակ, սակայն փոխարինման մտած Օլլի Ուոթկինսը հանդիպման վերջին րոպեին գրավեց Ռոնալդ Կումանի սաների դարպասը՝ 1։2։ 

Անգլիայի ընտրանին դուրս եկավ եզրափակիչ, որտեղ գլխավոր մրցանակի համար կպայքարի Իսպանիայի ընտրանու հետ։ Վճռորոշ դիմակայությունը կկայանա հուլիսի 14-ին։