Եվրո-2024

Իսպանիայի հավաքականը եզրափակչում է

Տեղի ունեցավ Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ փուլի Իսպանիա-Ֆրանսիա դիմակայությունը։ Հանդիպման հիմնական իրադարձությունները ծավալվեցին առաջին խաղակեսի ընթացքում։ 

9-րդ րոպեին Կոլո Մուանին առաջ մղեց Ֆրանսիայի հավաքականին, սակայն Դեշամի սաների ուրախությունը կարճ տևեց։ Իսպանիայի հավաքականը 21-րդ րոպեին 16-ամյա Լամին Յամալի գոլի շնորհիվ նախ հավասարեցրեց հաշիվը, ապա՝ 25-րդ րոպեին, Դանի Օլմոն գրավեց ֆրանսիացիների դարպասը՝ 2։1։ 

Երկրորդ խաղակեսն անցավ համեմատաբար ավելի հանգիստ պայքարում, հաշվի մեջ փոփոխություն չգրանցվեց։ Իսպանիայի ընտրանին հաղթեց 2։1 հաշվով և եզրափակչում է, որտեղ ուժերը կչափի Նիդերլանդներ-Անգլիա զույգի հաղթողի հետ։ Եզրափակչի վերջին մասնակիցը հայտնի կդառնա հուլիսի 10-ին՝ Երևանի ժամանակով 23։00-ին։