Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Լամին Յամալը դարձել է Եվրոպայի և աշխարհի առաջնությունների պատմության ամենաերիտասարդ գոլ հեղինակած ֆուտբոլիստը, հայտնում է Opta Sports-ը։
Եվրո-2024-ի կիսաեզրափակչի Ֆրանսիայի դեմ խաղում Յամալը 21-րդ րոպեին հավասարեցրել էր հաշիվը։ 16-ամյա կիսապաշտպանը գերազանցել է Պելեի ռեկորդը, ով 17 տարեկանում Բրազիլիայի հավաքականի դարպասը գրավել էր աշխարհի առաջնությունում։
Հիշեցնենք, որ Իսպանիայի հավաքականը դուրս է եկել եզրափակիչ։