Եվրո-2024

Ֆրանսիան եթե ոչ լավագույնը, ապա աշխարհի երկու լավագույն հավաքականներից մեկն է. Ռոդրի

Ռոդրիգոն խոսել է Իսպանիայի հավաքականի՝ Ֆրանսիայի հետ խաղից առաջ։

Եվրո-2024-ի 1/2 եզրափակչի խաղը կկայանա այսօր:

«Ֆրանսիան եթե ոչ լավագույնը, ապա աշխարհի երկու լավագույն հավաքականներից մեկն է։ Նրանք ապացուցել են իրենց կարգը վերջին մի քանի տարվա ընթացքում: Այն ֆիզիկապես ուժեղ թիմ է, այս առումով՝ նմուշ: Նրանք լավ են հակագրոհներում, լավ են գնդակով.. Այս հավաքականը շատ տաղանդներ ունի։

Մենք չենք վախենում. մենք այստեղ ենք տիտղոս նվաճելու համար: Մենք չենք սավառնում ամպերի մեջ և հասկանում ենք, թե ինչ է պետք անել նման մրցակցի դեմ, և հենց այդպես էլ պատրաստվում ենք խաղալ»,-ասել է Իսպանիայի հավաքականի կիսապաշտպանը։