Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչ փուլի Պորտուգալիա-Ֆրանսիա հանդիպումը թեև աչքի չընկավ դինամիկ պայքարով, սակայն լարված ընթացք ունեցավ։
Խաղի հիմնական և լրացուցիչ ժամանակում կողմերից և ոչ մեկը չկարողացավ գոլի հեղինակ դառնալ։ Հանդիպման ելքը վճռվեց 11 մետրանոց հարվածաշարի օգնությամբ։
Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստները չվրիպեցին ոչ մի հարվածի ժամանակ, իսկ Պորտուգալիայի ընտրանու համար վճռորոշ դարձավ Ժոաու Ֆելիքսի վրիպումը։
Դեշամի սաները հաղթեցին 5։3 հաշվով և դուրս եկան կիսաեզրափակիչ, որտեղ մրցակիցն Իսպանիայի հավաքականն է, որն էլ, իր հերթին, պայքարից դուրս է թողել Գերմանիայի հավաքականին։