Եվրո-2024

Իսպանիայի հավաքականը կիսաեզրափակչում է

Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչ փուլի Իսպանիա-Գերմանիա հանդիպումն անցավ անչափ հետաքրքիր ու լարված պայքարում։ 

Առաջին խաղակեսում թիմերը հավասար խաղ էին ցուցադրում, ինչն էլ արտացոլվեց հաշվի վրա՝ 0։0։ Երկրորդ խաղակեսի սկզբնամասում իսպանացիներն ավելացրին ճնշումը, և 51-րդ րոպեին Դանի Օլմոն գրավեց գերմանացիների դարպասը։

Երկրորդ խաղակեսի միջնամասում Գերմանիան ավելի շատ էր վտանգավոր գրոհներ ձեռնարկում՝ փորձելով հետ բերել կորցրածը։ Դա ստացվեց անել 89-րդ րոպեին, երբ Ֆլորիան Վիրցը խփեց պատասխան գոլը՝ 1։1։

Հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։ Թվում էր, թե խաղի ելքը կվճռվի 11 մետրանոց հարվածաշարով, սակայն 119-րդ րոպեին Միկել Մերինոն գնդակն ուղարկեց Նոյերի պաշտպանած դարպասը՝ իսպանացիներին նվիրելով կիսաեզրափակչի ուղեգիր։ Բունդեսթիմն ավարտում է պայքարը Եվրոպայի առաջնությունում։ 

Իսպանիայի հավաքականի մրցակիցը կիսաեզրափակչում կլինի Պորտուգալիա-Ֆրանսիա զույգի հաղթողը։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։