Եվրո-2024

«Հիասթափված ենք»․ Թուրքիայի ԱԳՆ՝ ՈՒԵՖԱ-ի որոշման մասին

Թուրքիայի ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Մերիհ Դեմիրալին 2 խաղով որակազրկելու ՈւԵՖԱ-ի որոշման կապակցությամբ։ Նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ։

«Մենք ցավում ենք, որ ՈՒԵՖԱ-ն երկու խաղով որակազրկել է Թուրքիայի հավաքականի ֆուտբոլիստ Մերիհ Դեմիրալին։ Միջազգային սպորտային միջոցառումներ են կազմակերպվում՝ համայնքներն ու երկրներն ավելի մոտեցնելու նպատակով:

Այս որոշումը, որը խորը հիասթափություն է առաջացրել, ամրապնդում է այն տեսակետը, որ որոշ եվրոպական երկրներում օտարերկրացիների նկատմամբ նախապաշարմունքների աճող միտում կա»։