Եվրո-2024

Թուրք ֆուտբոլիստի ժեստի պատճառով Գերմանիայի ԱԳՆ է կանչվել Թուրքիայի դեսպանը

Գերմանիայի ԱԳՆ-ն Թուրքիայի դեսպանին կանչել է նախարարություն՝ թուրք ֆուտբոլիստ Մերիհ Դեմիրալի ազգայնական ժեստի (Գերմանիայում արգելված «Գորշ գայլերի») պատճառով, որը նա ցուցադրել է Եվրոպայի առաջնությունում Ավստրիայի հավաքականին խփած գոլից հետո։ Այդ մասին հայտնում է Der Spiegel ամսագիրը՝ հղում անելով Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցչին։

Թուրքիայի ԱԳ նախարարությունը հայտարարել է «ՈւԵՖԱ-ի (Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միություն) կողմից այս հետաքննության անթույլատրելիության» մասին և Գերմանիայի իշխանությունների վերաբերմունքը բացատրել «քաղաքական դրդապատճառներով և այլատյացությամբ»: ՈւԵՖԱ-ն ավելի վաղ հետաքննություն էր սկսել թուրք պաշտպան Մերիհ Դեմիրալի դեմ՝ «գորշ գայլերի» ժեստերի պատճառով։