Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը մինչև 2024 թվականի Եվրոպայի առաջնության ավարտը ֆուտբոլիստներին արգելել է իրենց կանանց և աղջիկներին հրավիրել ճամբար․ հաղորդում է Bild - ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ սկզբում ֆուտբոլիստների կանանց և աղջիկներին թույլատրվում էր այցելել Գերմանիայի հավաքականի ճամբար, սակայն Գերմանիայի՝ 1/4 եզրափակիչ դուրս գալու դեպքում նրանց այլևս թույլ չեն տա մտնել մարզաբազա: Նագելսմանը կարծում է, որ նրանք շեղելու են ֆուտբոլիստներին խաղերին նախապատրաստվելուց:
Նշենք, որ քառորդ եզրափակիչում Գերմանիան կմրցի Իսպանիայի հավաքականի հետ։