Եվրո-2024

Վրաստանում ֆուտբոլիստներին դիմավորել են որպես հերոսներ, վարչապետին՝ սուլել, նախագահին՝ ծափահարել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Վրաստանում ֆուտբոլիստներին դիմավորել են որպես հերոսներ, վարչապետին՝ սուլել, նախագահին՝ ծափահարել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Եվրոպայի առաջնությունից վերադարձած Վրաստանի ֆուտբոլի հավաքականին Թիբիլիսիում երկրպագուները դիմավորել են հանդիսավորությամբ և շատ էմոցիոնալ։

Չնայած Եվրոյի փլեյ-օֆֆի փուլում թիմի դուրս մնալուն՝ ֆուտբոլիստներին դիմավորել են որպես հաղթողներ:

Հազարավոր հուզված երկրպագուներ հավաքվել էին մայրաքաղաքի կենտրոնական հրապարակում՝ ողջունելու ազգային հավաքականի ֆուտբոլիստներին:

Մինչ այդ անդադար ծափահարությունների ներքո ֆուտբոլիստներով լի բաց ավտոբուսն անցել է մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով։

Հատկանշական է, որ ֆուտբոլիստներին ողջունելու համար հրապարակի բեմ են բարձրացել քաղաքական հակառակորդները՝ վարչապետ Իրակլի Կոբախիձեն և նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:

Մամուլն անմիջապես նշել է, որ հավաքվածները նրանց տարբեր կերպ են դիմավորել։ Վարչապետ Կոբախիձեին հավաքվածները դիմավորել են «հիասթափված սուլոցներով», իսկ նախագահ Զուրաբիշվիլիին՝ ծափահարություններով։

Իրակլի Կոբախիձեն փորձել է երկու անգամ ելույթ ունենալ, սակայն արագ ընդհատել է ելույթները:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական