Եվրո-2024

Էդ Շիրենը ելույթ է ունեցել Անգլիայի հավաքականի ճամբարում

Բրիտանացի հայտնի երգիչ Էդ Շիրենը ելույթ է ունեցել Անգլիայի հավաքականի Եվրո-2024-ի ճամբարում: Այս մասին հայտնում է Անգլիայի ազգային հավաքականի մամուլի ծառայությունը:

«Հիանալի է, որ դու մեզ հետ ես, Էդ Շիրեն»,- ասվում է հրապարակման մեջ։

Ավելի վաղ անգլիացիները դուրս էին եկել Եվրոպայի առաջնության 1/4 եզրափակիչ՝ 2:1 հաշվով հաղթելով Սլովակիայի հավաքականին: Քառորդ եզրափակիչի՝ Շվեյցարիայի հետ հանդիպումը կկայանա հուլիսի 6-ին: