Մերիh Դեմիրալը Ավստրիայի դեմ խաղում ցուցադրել է թուրքական «Գորշ գայլեր» ֆաշիստական խմբավորման ժեստը։
Թուրք ֆուտբոլիստ Մերիհ Դեմիրալը «Գորշ գայլեր» ծայրահեղ աջ ահաբեկչական կազմակերպության ժեստը ցուցադրել է նախօրեին՝ Եվրո-2024-ի շրջանակներում կայացած խաղում Ավստրիայի հավաքականի դարպասը գրավելուց հետո:
Դեմիրալի լուսանկարը մեծ արձագանք է գտել համացանցում և գերմանացիների ու ավստրիացիների շրջանում։ Նրանք կոչ են անում ՈՒԵՖԱ-ին՝ որակազրկել Դեմիրալին Եվրո-2024-ի շրջանակներում:
Նշենք, որ թուրք ֆուտբոլիստը այս ժեստով լուսանկար է հրապարակել նաև «X»-ի իր միկրոբլոգում։
🇹🇷 Ne mutlu Türküm diyene! pic.twitter.com/4K3kVPFxgW
— Merih Demiral (@Merihdemiral) July 2, 2024