Եվրո-2024

Նիդերլանդների հավաքականն ուժեղ էր Ռումինիայից

Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակիչ փուլում մրցեցին Ռումինիայի և Նիդերլանդների հավաքականները։ 

20-րդ րոպեին Նիդերլանդների հավաքականը բացեց հաշիվը։ Գոլն իր ակտիվում գրանցեց Կոդի Գակպոն։ Երկրորդ խաղակեսին Ռոնալդ Կումանի սաներն ավելացրին ճնշումը և խաղավերջում և ևս 2 գոլ խփեցին։ 

83-րդ րոպեին փոխարինման մտած Դոնյելլ Մալեն նախ կրկնապատկեց իր թիմի առավելությունը, ապա մրցավարի ավելացրած ժամանակի 3-րդ րոպեին դուբլ ձևակերպեց՝ 0։3։ 

Նիդերլանդների հավաքականը շարունակում է պայքարը քառորդ եզրափակչում, որտեղ մրցակիցը կլինի Ավստրիա-Թուրքիա զույգի հաղթողը։