Եվրո-2024

ՈւԵՖԱ-ն երկրպագուների միջև ծեծկռտուքի համար տուգանել է Վրաստանին և Թուրքիային

ՈւԵՖԱ-ն Վրաստանի և Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիաներին տուգանել է Դորտմունդի մարզադաշտում երկրպագուների ծեծկռտուքի համար:

Վրաստանի ֆեդերացիան տուգանվել է 30 հազար եվրոյով, Թուրքիայինը՝ 25 հազար:

Հիշեցնենք, որ Վրաստան-Թուրքիա հանդիպումը տեղի է ունեցել հունիսի 18-ին ու ավարտվել է Թուրքիայի հավաքականի հաղթանակով՝ 3:1 հաշվով: Երկրպագուների միջև կոնֆլիկտը տեղի է ունեցել տրիբունայում՝ հանդիպման մեկնարկից քիչ առաջ։

Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նկատմամբ կիրառված տուգանքների ընդհանուր գումարը հասել է 1,3 միլիոն եվրոյի։ Խմբային փուլում ներկայացված 24 ֆեդերացիաներից տուգանքներ չեն ստացել միայն Սլովակիան և Իսպանիան:

ՈւԵՖԱ-ն 20 հազար եվրոյով տուգանել է Գերմանիային՝ Պորտուգալիայի, Չեխիայի և Թուրքիայի դեմ խաղերում խաղադաշտը պաշտպանելու անկարողության համար, երբ հանդիպումների ընթացքում և դրանից հետո երկրպագուները գրոհել են խաղադաշտը՝ Ռոնալդուի հետ լուսանկարվելու համար: