Եվրո-2024

Պեպեն փլեյ-օֆֆի պատմության ամենատարեց ֆուտբոլիստն է

Պեպեն դարձել է աշխարհի և եվրոպայի առաջնությունների փլեյ-օֆֆի պատմության ամենատարեց ֆուտբոլիստը:

Եվրո-2024-ի 1/8 եզրափակչում Պորտուգալիայի հավաքականը 0:0, 3:0 հաշվով հաղթեց Սլովենիայի ընտրանուն:

Այս խաղի ժամանակ պորտուգալացիների և «Պորտուի» պաշտպան Պեպեի տարիքը 41 տարեկան 4 ամսական է: Այսպիսով, նա դարձավ աշխարհի և Եվրոպայի առաջնությունների փլեյ-օֆֆի ամենատարեց խաղացողը պատմության մեջ:

Պեպեն գերազանցել է Անգլիայի հավաքականի դարպասապահ Պիտեր Շիլթոնի ռեկորդը, ով ԱԱ‑1990-ի փլեյ-օֆֆում խաղացել էր 40 տարեկան 10 ամսական հասակում: