Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակիչ փուլի վերջին խաղում ուժերը չափեցին Ավստրիայի և Թուրքիայի հավաքականները։
Հանդիպման հենց մեկնարկում՝ առաջին իսկ րոպեին, թուրքերն առաջ անցան հաշվի մեջ։ Գոլն իր ակտիվում գրանցեց Մերիհ Դեմիրալը։ Վերջինս 59-րդ րոպեին նաև դուբլ ձևակերպեց։
Ավստրիայի հավաքականը կարողացավ պատասխանել միայն մեկ գոլով։ 66-րդ րոպեին մրցակցի դարպասը գրավեց Միխայել Գրիգորիչը, սակայն ավելին անել ավստրիացիներին չհաջողվեց։
Թուրքիայի հավաքականը հաղթեց 3։1 հաշվով և ապահովեց տեղը քառորդ եզրափակչում, որտեղ մրցակիցը Նիդերլանդների ընտրանին է։