Եվրո-2024

Եվրո-2024․ Պորտուգալիայի հավաքականը շարժվում է առաջ

Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակիչ փուլի Պորտուգալիա-Սլովենիա դիմակայություն ունեցավ հետաքրքիր ընթացք։ Հանդիպման հիմնական ժամանակում դարպասի գրավում չարձանագրվեց, և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։ 

Լրացուցիչ ժամանակի առաջին կեսին Կրիշտիանու Ռոնալդուն չիրացրեց մրցավարի նշանակած 11 մետրանոց հարվածը, մյուս կեսում էլ գոլեր չարձանագրվեցին, և հերթը հասավ ֆուտբոլային վիճակախաղին՝ 11 մետրանոց հարվածաշարին։ 

Այստեղ արդեն այլ պատկեր էր․ պորտուգալացի ֆուտվոլիստների հարվածներն անվրեպ էին, իսկ ահա Սլովենայի համար դարպասը կախարդված էր։ Դիեգու Կոշտան հետ մղեց սլովենացիների բոլոր երեք հարվածները։

Պորտուգալիան 11 մետրանոցներով հաղթեց 3։0 հաշվով, և պայքարը շարունակում է քառորդ եզրափակչում։ Այստեղ նրանց մրցակիցը Ֆրանսիայի ընտրանին է։