Եվրո-2024

Ֆրանսիայի հավաքականը հաղթեց Բելգիային և քառորդ եզրափակչում է

Տեղի ունեցավ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակիչ փուլի Ֆրանսիա-Բելգիա հանդիպումը։ 

Հանդիպման ելքւ վճռվեց վերջին րոպեներին։ Թվում էր, թե հանդիպումը կտեղափոխվի լրացուցիչ ժամանակ, սակայն 85-րդ րոպեին Ֆրանսիան առաջ անցավ հաշվի մեջ՝ Յան Վերտոնգենի ինքնագոլի շնորհիվ։ 

Ֆրանսիայի հավաքականը քառորդ եզրափակչում է, որտեղ մրցակիցը կլինի Պորտուգալիա-Սլովենիա հանդիպման հաղթողը։