Եվրո-2024

«Կարծում եմ, որ VAR-ի սենյակը հոսանքազրկվել էր». Վրաստանի հավաքականի մարզիչ

Վրաստանի հավաքականի մարզիչը դժգոհ է Իսպանիայի առաջին գոլը հաշվելու որոշումից:

Եվրո-2024-ի 1/8 եզրափակչում Վրաստանի հավաքականը 1:4 հաշվով պարտվեց իսպանացիներին և դուրս մնաց մրցաշարից: Վիլի Սանյոլի կարծիքով՝ 39-րդ րոպեին Ռոդրիի խփած գոլը պետք է չեղյալ հայտարարվեր Ալվարո Մորատայի խաղից դուրս վիճակում գտնվելու պատճառով:

«Սա ակնհայտ խաղից դուրս վիճակ է։ Մորատան հարվածի պահին ակնհայտորեն խաղից դուրս էր։ Մենք դա տեսնում ենք կրկնության ժամանակ. մեր դարպասապահը ստիպված էր շարժվել գնդակը տեսնելու համար։ Կարծում եմ՝ VAR-ի սենյակը հոսանքազրկվել էր:

Եթե հոլանդացիների գոլը Ֆրանսիայի դարպասին չեղյալ հայտարարվեց Դյումֆրիսի՝ խաղից դուրս վիճակում գտնվելու պատճառով, ապա իսպանացիների կողմից այդ գոլը չեղարկելու պատճառները տասն անգամ ավելի շատ էին: Եթե մենք ընդմիջման գնայինք 1:0 հաշվով, երկրորդ խաղակեսում ավելի շատ էներգիա կունենայինք», - ասել է Վիլի Սանյոլը: