Եվրո-2024

Եվրո-2024. Վրաստան - Իսպանիա` 1։4

Եվրո-2024-ում Վրաստանի հավաքականի հեքիաթն ավարտվեց. նրանք մրցաշարի 1/8 եզրափակչում 1։4 հաշվով պարտվեցին Իսպանիային։

Վրացիներն առաջ անցան հաշվի մեջ 18-րդ րոպեին իսպանացի Լե Նորմանդի ինքնագոլի շնորհիվ։

Առաջին խաղակեսում Իսպանիան հակահարված տվեց, իսկ երկրորդում ամեն ինչ հանգուցալուծեց:

1/4 եզրափակչի մրցակիցը մրցաշարի տանտերերն են՝ գերմանացիները։