Եվրո-2024

Եվրո-2024․ Շվեյցարիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Շվեյցարիայի հավաքականը դուրս եկավ Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչ։ 1/8 եզրափակիչի խաղում Մուրատ Յակինի գլխավորած թիմը Բեռլինում 2:0 հաշվով հաղթեց Եվրո-2020-ի չեմպիոն Իտալիայի հավաքականին։

Շվեյցարիան քառորդ եզրափակիչում կմրցի Անգլիա - Սլովակիա դիմակայության հաղթողի հետ։