Կիսապաշտպան Քինգսլի Կոմանը չորրորդ երեխայի լույս աշխարհ գալու պատճառով ժամանակավորապես կլքի Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականը, հայտնում է RMC Sport-ը։
Նշվում է, որ Կոմանը մի քանի ժամով կբացակայի թիմից՝ ներկա գտնվելու ընկերուհու ծննդաբերությանը, որը տեղի կունենա Շվեդիայում։
Դրանից հետո նա կվերադառնա հավաքական և ամենայն հավանականությամբ՝ կհասցնի պատրաստվել Գերմանիայում կայանալիք Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչի՝ Բելգիայի դեմ խաղին։
Հիշեցնենք, որ Ֆրանսիա - Բելգիա հանդիպումը կկայանա հուլիսի 1-ին։
Կոմանն ընթացքիկ մրցաշարին դեռ մեկ անգամ է մասնակցել՝ փոխարինման դուրս գալով Նիդերլանդների հետ խաղում։